Մեքսիկայում տղամարդը ատրճանակը խլել է ոստիկանի ձեռքից և վիրավորել ոստիկանության հինգ աշխատակցի, որոնցից երեքը գտնվում են ծանր վիճակում՝ հաղորդում է Associated Press-ը:
Դեպքը տեղի է ունեցել Կոաուիլա նահանգի օրենսդիր ժողովի շենքի մոտ: Տղամարդուն ձերբակալել են: Անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը հաղորդել է, որ հետաքննությունը պարզում է հանցագործության դրդապատճառները: Նրա խոսքերով՝ նշաններ չկան, որ հանցագործությունը կապված է թմրաբիզնեսի հետ:
Ավելի վաղ Մեքսիկայի Սինալոք նահանգում մի խումբ զինված մարդիկ հարձակվել էին ավտոշարասյան վրա: Փոխհրաձգության հետևանքով զոհվել էին երեք հանցագործ և մեկ ոստիկան:








































