Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Գիլերմո Օչոան կարող է հեռանալ «Մալագա»-ից մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտը:
Foot Mercato-ի տեղեկությունների համաձայն՝ մեքսիկացի ֆուտբոլիստը կարող է վարձավճարով հանդես գալ «Բորդո»-ում, որի դարպասապահ Սեդրի Կարասոն մի քանի ամսով շարքից դուրս է մնացել վնասվածքի պատճառով:
Ընթացիկ մրցաշրջանում Օչոան մասնակցել է 2 հանդիպումների և 3 գոլ է բաց թողել: Հիշեցնենք, որ դարպասապահը Ֆրանսիայում 3 տարի հանդես է եկել «Այաչո»-ի կազմում: Աշխարհի 2014 թվականի առաջնությունից հետո նա «Մալագա» է տեղափոխվել:









































