«Ազնվականներ»-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկն ընթացիկ մրցաշրջանում դեռ չի կարողանում գտնել իր փայլուն մարզավիճակը: Բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը մասնակցել է 28 հանդիպման, սակայն չի կարողացել գոլի հեղինակ դառնալ:
Չնայած վերջինիս խաղային անկմանը, Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է ձեռք բերել նրա տրանսֆերը:
Gazzetta.it-ը գրում է, որ բելգիացին «արքայական ակումբ» կարող է տեղափոխվել 105 մլն եվրոյի դիմաց: Եթե «Ռեալ»-ը կարողանա փողշահավետ առաջարկով դիմել «Չելսի»-ին, ապա Ազարը, ամենայն հավանականությամբ, կմնա Լոնդոնում միայն 6 ամիս:








































