Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեն մրցավարներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին՝ վերջինիս դրսևորումների պատճառով:
Marca-ի փոխանցմամբ՝ մրցավարական կոմիտեն ուսումնասիրել է ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացի ֆուտբոլիստի գործողությունները և ագրեսիվ դրսևորումների 5 դեպք է արձանագրել: Դրանք աննկատ են մնացել, և Ռոնալդուն խուսափել է պատժից:
Վերջին անգամ Ռոնալդուն ագրեսիվությամբ աչքի է ընկել «Բետիս»-ի դեմ արտագնա հանդիպմանը: Նա հրել է տանտերերի պաշտպան Ֆրանսիսկո Մոլիներոյին, խփել վերջինիս ոտքերին, երբ պաշտպանի մոտ գնդակ չի եղել:







































