Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն ընկնում են: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով առևտրի տվյալները:
WTI ապրանքանիշի նավթի մարտյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 2,51%-ով՝ մինչև 30,66 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսներն էժանացել են 2,11%-ով՝ մինչև 31,13 դոլար մեկ բարելի դիմաց: