Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է իր թիմի եզրային հարձակվող Ալեքսիս Սանչեսի մասին, տեղեկացնում է «զինագործներ»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ մինչև «Արսենալ» տեղափոխվելը Սանչեսը հանդես էր գալիս կատալոնական «Բարսելոնա»-ում:
«Նա դինամիկ և ֆիզիկապես ուժեղ ֆուտբոլիստ էր, և ցանկանում էր հաղթող դուրս գալ ամեն մենապայքարում: Երբ նա տեղափոխվեց «Բարսելոնա», ինձ սկզբում թվաց, թե նա սպառել է իրեն:
Սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ չիլիացին չի կարողանում մերվել «Բարսելոնա»-ի մարտավարության հետ»,- հայտարարել է ֆրանսիացի մասնագետը:





































