Մայիսի 9-ին, ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 2 շենքի 6-րդ հարկում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը, երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.29-ին, մարվել`18.34-ին:
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 2ա շենքի 8-րդ հարկում` «Զորավիգ» խմբագրության պատշգամբում, այրվել է հնամաշ գույք (3 քմ):
Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության և էլ. ցանցի աշխատակիցները:











































