Ռեժիսոր Չառլի Լայնը բրիտանացի գրաքննադատներին ստիպել է դիտել իր 607-րոպեանոց ֆիլմը չորացող ներկի մասին, հայտնում է Metro-ն: Այդպիսով կինեմատոգրաֆիստն ուզում է ուշադրություն հրավիրել գանձումներին, որոնք Բրիտանիայի դասակարգման հարցերով կոմիտեն (BBFC) վերցնում է ֆիլմերի դասակարգման համար: Լայնը դժգոհ է, որ այդ տուրքերը պարտադիր են: Բացի դրանից՝ նրան ընդհանրապես դուր չի գալիս ցենզուրան կինոյում:
Ռեժիսորի խոսքով՝ յուրաքանչյուր արտոնագիր արժե մոտ 1000 ֆունտ սթեռլինգ միջին երկարության լիամետրաժ ֆիլմի համար, և շատ անկախ կինեմատոգրաֆիստների համար այդ գումարը կարող է չափազանց մեծ լինել:
Լայնը Kickstarter կայքում մոտ 6000 ֆունտ սթեռլինգ է հավաքել իր նախագծի համար, նկարահանել է բազմաժամյա ֆիլմ չորացող ներկի մասին, որն էլ ստիպված են եղել ամբողջությամբ դիտել BBFC-ի 2 աշխատակից: Դրա համար 2 օր է պահանջվել, քանի որ ցենզորներին արգելված է դիտման վրա օրական 9 ժամից ավել ծախսել:
Սպասվում է, որ արտոնագիր կտրվի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:








































