Ռիգայի կենտրոնում երթևեկությունը դադարեցվել է Լատվիայում ԱՄՆ դեսպանության նախկին շենքում, որտեղ ներկայում գտնվում է Բալթյան հանրապետության Օկուպացիայի թանգարանը, ռումբի մասին հաղորդագրության պատճառով: Այս մասին հաղորդում է mixnews.lv ինտերնետ-պորտալը:
Ամբողջությամբ դադարեցվել է տրանսպորտային երթևեկությունը Բրիվիբաս փողոցից մինչև Վալդեմարի փողոց: Պորտալի տեղեկություններով՝ անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն ու հայտնել այն մասին, որ այն շենքում, որտեղ ժամանակավորապես գտնվում է Օկուպացիայի թանգարանը, ռումբ է տեղադրված:
Շենքի անձնակազմը տարհանվել է: Ներկայում դեպքի վայրում աշխատում են մասնագետները:








































