«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը թիմի երկրպագուներին կոչ է արել մոռանալ նախորդ մրցաշրջանի անհաջողությունների մասին:
«Ամեն ինչ փոխվել է: Եթե պետք է լուծել խնդիրը, ուրեմն պետք է մոտեցումներ գտնել այն լուծելու համար և ի վերջո խոչընդոտը կհաղթահարվի: Պետք չէ մտածել անցյալի մասին, դա չի օգնի «Լիվերպուլ»-ին: Հարկավոր է առաջ նայել՝ դեպի ապագան»,- Goal-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:
Հիշեցնենք՝ Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլ»-ը 1:0 հաշվով հաղթել է «Սթոք Սիթի»-ի դեմ արտագնա խաղում: Պատասխան հանդիպումը կայանալու է այսօր՝ Լիվերպուլում:








































