Sunday, 19 05 2024
Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների ֆոնին ակնկալում է Մակրոնի այցը Թբիլիսի
14:30
Թաիլանդի դատարանը կքննի երկրի վարչապետին պաշտոնանկ անելու վերաբերյալ մի խումբ սենատորների միջնորդությունը
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ Երևանում
Սա շարժում չէ՝ քաղաքական պրոցես է, որի հիմքում խմբային շահեր են
Մեղադրանք է ներկայացվել Վաչագան Չախալյանին․ ՔԿ
Այս ուժերը Ալիևի հետ փորձում են ապալեգիտիմացնել Մինսկի խումբը և առաջնորդվել «նոյեմբերի 9»-ի ֆորմատով
Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցրել է աշխատանքը
Հակառակ Բագրատ սրբազանի խոստման՝ փողոցն է հաղթում տաճարին
13:09
Մոսկվայում մահացել է Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանը
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը
Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել
12:15
Խարկովում ռազմագործողություններիn հարակից շրջաններից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել
Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում մայիսի 20-ին
Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ․ նախագիծ
11:30
Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավել
11:15
Ավստրալիան կավելացնի ռազմական բյուջեն
Ավտովթար Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վլադիմիր Պուտինը համախոհների «եվրոպական ակու՞մբ է ձեւավորում»
10:24
Microsoft-ը 4 միլիարդ եվրո է ներդնում ֆրանսիական ամպային ծառայություններում
Ռուսաստանը խայտառակվեց Հայաստանի հետ նման կերպ վարվելու համար․ Ֆրենկ Փալոն
10:09
Իսպանիայում մարդկանց մոտ առնետի հեպատիտի տասնյակ դեպքեր են հայտնաբերվել
Ալիևը միայն Մինսկի խումբը լուծարելով կարող է դատել Արցախի ղեկավարներին
09:45
Գերմանիայում կիբեռհանցագործություններից վնասը 2023 թվականին գերազանցել է 205 միլիարդ եվրոն
09:30
Չինաստանը 2023-2024 ֆինանսական տարում դարձել է Հնդկաստանի գլխավոր առևտրային գործընկերը
Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է
Ինչ է պատմել Արարատ Միրզոյանը Բերբոքին Ալմաթիի մասին
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով

Դանակի 21 հարվածով 35-ամյա կնոջը սպանելու մեջ մեղադրվող ամուսնու դատավճիռը կասկածելի մեղմ է. ՀԿ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտարարությամբ է հանդես եկել Դիանա Նահապետյանի սպանության գործի քննության և դատավճռի վերաբերյալ

Դեկտեմբերի 24-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Սարգսյանը 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտեց 51-ամյա Վոլոդյա Մուրադյանին, ով պարբերաբար իր կնոջը` 35-ամյա Դիանա Նահապետյանին ընտանեկան բռնության ենթարկելուց հետո 2012թ-ի դեկտեմբերի 4-ին Արարատի մարզի Արարատ քաղաքում անչափահաս երեխաների աչքի առջև դանակի 21 հարվածով դաժանաբար սպանել էր նրան:

Մոտ երեք տարի առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքի քննության ընթացքին հետևելով` Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան արձանագրել է, որ դատավարության ողջ ընթացքում փորձ էր կատարվում մեղմել ոճրագործությունը, որի արդյունքում նախապես «առանձին դաժանությամբ սպանություն» որակված և 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում նախատեսող հոդվածը դատախազի կողմից փոխարինվեց ընդամենը 3 տարի 8 ամիս ազատազրկման դատապարտող մեղադրանքով:

Դատավորի կողմից նշված սպանության համար նվազագույն պատիժ սահմանելու հիմքում ընկած էր դեպքից երեք տարի անց Էլդա Գրինի կողմից իրականացված երրորդ դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննությունը՝ հիմնված միայն դատապարտյալի ցուցմունքների և գործի հանգամանքների վրա, որոնք ևս հիմնավորվել են միայն Մուրադյանի ցուցմունքներով: Հատկանշական է, որ դատավարության սկզբում իրականացված առաջին փորձաքննության արդյունքում ամբաստանյալի վարքը չի բնութագրվել որպես աֆեկտիվ: Եվ միայն ըստ երրորդ դատահոգեբանական փորձաքննության արդյունքների՝ Վ. Մուրադյանը սպանության պահին գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում՝ կումուլյատիվ աֆեկտ:

Ակնհայտորեն, վերջին դատահոգեբանական փորձաքննությունը արմատապես ազդել է մեղադրյալի դատավճռի վրա, փոխվել է հոդվածը: Միևնույն ժամանակ միմյանց հակասող փորձաքննության արդյունքները կասկածի տակ են դնում Էլդա Գրինի մենոշնորհային կարգավիճակ ունեցող փորձագիտական կառույցի անաչառությունը և անկախությունը:

Ըստ այդմ, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան իր մտահոգությունն է հայտնում տվյալ կառույցի արդար և անկողմնակալ աշխատանքի վերաբերյալ և պահանջում համապատասխան մարմիններին պարզաբանել.

– ինչո՞ւ է տվյալ կառույցը գործում մենաշնորհային հիմունքներով,

-ինչո՞ւ վերոնշյալ գործի շրջանակներում անցկացված դատահոգեբանական փորձաքննությունները էապես տարբերվում են միմյանցից՝ ուղղակիորեն ազդելով և դառնալով վճռորոշ դատավճիռ կայացնելիս:

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հետամուտ է լինելու տվյալ կառույցի աշխատանքին և հնարավորինս հանրայնացնելու է բացահայտումները, քանի որ ընտանեկան բռնության սույն գործի և զինվորական այլ գործերի դատավարությունների մոնիտորինգը ցայտուն կերպով ապացուցում է կառույցի կողմնակալ, միանձնյա և անբեկանելի աշխատելաոճը՝ անմիջականորեն ազդելով ՀՀ արդարադատության համակարգի վրա:
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կոչ է անում ՀՀ արդարադատության և դատական համակարգին՝

•Ամբողջական, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնել ընտանեկան բռնության դեպքերով` բացառելով քննություն իրականացնող մարմիններում ընտանեկան բռնության ենթարկված անձանց և/կամ նրանց հարազատների նկատմամբ խտրական, կանխակալ վերաբերմունքը և դադարեցնելով ընտանեկան բռնության ենթարկված անձանց դիմումների դեպքում գործը ի վնաս տուժողի լուծելու արատավոր պրակտիկան:

•Ձեռնարկել համապատասխան միջոցներ պետական մարմիններում ընտանեկան բռնության ենթարկված անձանց և/կամ նրանց հարազատների նկատմամբ խտրական վերաբերմունքը կանխելու համար, այդ թվում` ոստիկանության և դատախազության մարմիններում ծառայողների, դատավորների վերապատրաստումների, իրազեկումների և այլ միջոցներով:

•Ընտանեկան բռնության դեպքերի քննության ընթացքում իրականացնել համակողմանի ուսումնասիրություն, իսկ կայացված որոշումներում կարևորել նաև նմանօրինակ դեպքերի կանխարգելումը:

ՀՀ Ազգային ժողովին՝

•Ընդունել ընտանեկան բռնությունը կանխարգելող համապարփակ օրենսդրություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում