Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի արդյունքներով զգալի առաջընթացի են հասել ԵՄ բարեփոխումների մասին բանակցություններում, սակայն դեռևս անելիք կա: Այս մասին հայտնել է Քեմերոնի պաշտոնական ներկայացուցիչը՝ փոխանցում է Reuters-ը:
«Կողմերը համակարծիք են եղել այն հարցում, որ Եվրախորհրդի դեկտեմբերյան նիստից ի վեր ձեռք է բերվել առաջընթաց, և որ իսկապես ԵՄ բոլոր երկրներում ցանկություն կա լուծելու բոլոր 4 մարզերի բրիտանացիների մտահոգությունները»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ երկու երկրների առաջնորդները ամփոփել են, որ «մինչ Եվրախորհրդի փետրվարյան նիստը դեռ շատ անելիք կա՝ ճիշտ որոշումներ գտնելու համար»:









































