Sunday, 05 07 2026
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ

Պետության հաշվին զվարճանալու արդյունքը. Փաստաթղթերի «չեզոքացման» գործընթացը «չոքել է» բոլորիս դռանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ԵԽԽՎ-ում պետք է քվեարկության դրվեն երկու հակահայկական զեկույցներ՝ «Բռնության աճը ԼՂ և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերնագրերով: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը մեկնարկել է երեկ և ձգվելու է մինչև հունվարի 29-ը: Այս իրավիճակի պատասխանատուն ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն է՝ ի դեմս ղեկավար Հերմինե Նաղդալյանի և եվրոպական կառույցներում ներկայացված մյուս բոլոր ԱԺ պատգամավորների, որոնք եվրոպացի գործընկերների հետ աշխատելու, հայկական դիվանագիտական թեզերը քարոզելու փոխարեն եվրոպական երկրներ գնալիս զվարճանում են և թրև գալիս խանութներում՝ վերջում համացանցում իրենց լուրջ դեմքով նկարներից տեղադրելով: Այսինքն՝ խորհրդարանական դիվանագիտությունը վաղուց ետին պլան է մղվել՝ փոխարինվելով «պետության հաշվին զվարճացողների» ինստիտուտի: Եվ հիմա նշված փաստաթղթերի «չեզոքացման» գործընթացը «չոքել է» բոլորիս դռանը ու ՀՀ նախագահի նստավայրից հերթով սկսել են հրահանգներ իջեցնել՝ ով ինչպես պետք է աշխատի, ում հետ հանդիպի՝ դրական արդյունք ապահովելու համար: Իշխանության հատկապես երիտթևը անգլերենի իմացությունը միջանցքներում «ճոճելով»՝ գործի է անցել՝ փորձելով ապացուցել նախագահականին, որ եվրոպական «ֆրոնտում» իրենք մրցակից չունեն:

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ այս նպատակով հատուկ խումբ է ձևավորվել, որի աշխատանքները ղեկավարում է ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Բեքարյանը: Վերջինս ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ չէ, բայց եվրոպական կառույցների հետ շփման մեծ փորձ ունի, ինչն էլ ՀՀ իշխանությունները փորձում են օգտագործել հակահայկական զեկույցների ընդունումը տապալելու գործում: Զեկույցների դեմ պայքարի դրոշակակիրներից են նաև ՀՀԿ խմբակցության անդամներ Սամվել Ֆարմանյանը և Նաիրա Կարապետյանը, որոնց նույնպես ընդունված է համարել իշխանության երիտթևի ներկայացուցիչներ: Բացի այդ՝ երեկ Ստրասբուրգ են մեկնել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Եթե իշխանական երիտթևին հաջողվի այս՝ անհույս թվացող իրավիճակը դրական հանգուցալուծել, ապա այդ փաստը բավական լուրջ հաղթաթուղթ կդառնա նրանց ձեռքին ներիշխանական ապագա խմորումներում:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում