Daily Mail-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին թիմի ղեկավարներին խնդրել է իրեն այլ ակումբ տեղափոխվելու հնարավորություն տալ այն բանից հետո, երբ Ալեքս Ֆերգյուսոնը որոշել է ավարտել կարիերան:
Անգլիայի ազգային հավաքականի հարձակվողի տեղափոխության դիմաց Լոնդոնի «Չելսի»-ն պատրաստ է 25 մլն ֆունտ վճարել: Ֆուտբոլիստը թիմից հեռանալու խնդրանքով դիմել է նաև Ալեքս Ֆերգյուսոնին:
Հիշեցնենք, որ Ռունին «Յունայթեդ» է տեղափոխվել 2004թ.՝ «Էվերթոն»-ից:






































