«Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կդառնա Epic Pictures Group ընկերության նկարահանած ֆիլմի հերոսը:
Վերջերս հաճախ էին լուրեր շրջանառվում, որ Մեսսիի կենսագրությունը կարող է գեղարվեստական կինոնկարի սյուժե հանդիսանալ: Այժմ Epic Pictures Group-ը սկսում է աշխատանքները: Ֆիլմը կցուցադրվի 2014 թվականի Մունդիալից առաջ:
Պրոդյուսերները գնել են Լուկա Կայոլիի «Մեսսի. պատմություն տղայի մասին, ով լեգենդ դարձավ» գրքի հեղինակային իրավունքները: Այն պատմում է մի տղայի մասին, ով հաղթահարում է իր ֆիզիկական թերություններն ու ամենավառ խաղացողներից մեկը դառնում ֆուտբոլի պատմության մեջ:









































