Սերժ Սարգսյանը պատասխանել է Սեդա Ազնավուրի նամակին, որով երգչուհին խնդրել էր ներել և ազատ արձակել դերասան Վարդան Պետրոսյանին:
Սեդա Ազնավուրի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանը պատասխանել է աշխարհահռչակ շանսոնիեի դստեր նամակին՝ իր ասելիքը փոխանցելով նախագահական գրասենյակի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի միջոցով:
Սարգսյանը նշել է. «Սիրով նկատի կառնեմ ձեր նամակը: Ես նույնպես մեծ հույսեր ունեմ Վարդան Պետրոսյանի վրա, որ կարողանա ուժ գտնել և մեզ օգնել, որպեսզի կարողանանք լուծել այս թնջուկը և ներման գործընթացը հնարավոր լինի արագ իրականացնել»:
Սեդա Ազնավուրը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հույսն իմ համոզմունքն է: Հույս»: