Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցության տպագիր մարմինը՝ «Նոդոն Սինմունը», հրապարակել է խմբագրական հոդված, որում բոլոր քաղաքացիներին «բրնձի համար պայքարի» կոչ է անում: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:
Նշվում է, որ ներկա իրավիճակը Հյուսիսային Կորեայի բնակիչներից պահանջում է լիարժեք անկախ լինել այլ պետությունների պարենամթերքից:
Նշվում է, որ եթե երկրում բավարար սնունդ լինի, այն կարող է զարգացնել տնտեսությունն ու միջուկային մշակումները՝ չնայած ԱՄՆ-ի ու նրա դավադրությանը միացած այլ պետությունների հակազդմանը:
Դիտորդները նշում են, որ Հյուսիսային Կորեան թուլացնում է իր ռազմական պատրաստությունները և մոբիլիզացնում երկրի բնակիչներին պարենամթերքի սուր ճգնաժամի հաղթահարման գործին: Հյուսիսային Կորեան տարեկան կտրվածքով ունենում է սննդամթերքի պակաս, որը գնահատվում է մոտ 1 միլիոն տոննա:









































