Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ սկսվեց և ավարտվեց պետական դավաճանության համար մեղադրվող ՀՀ քաղաքացիներ Ռաֆիկ Պապոյանի, նրա որդի Սերգեյ Պապոյանի, Կարինե Ղումաշյանի, ինչպես նաև վերջինիս բարեկամուհի Դիանա Գորոյանի գործով դատական առաջին նիստը:
Դիանա Գորոյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություն իմանալու և չհայտնելու համար: Մեղադրող դատախազ Արամ Արամյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Բոլոր չորս ամբաստանյալները հայտարարեցին, որ իրենց մեղավոր չեն ճանաչում: Պաշտպան Սուրեն Մնացականյանի միջնորդությամբ դատական նիստը հետաձգվեց:
Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 10-ին, կհարցաքննվեն գործով վկաները: