«Լիվերպուլ»-ը շարունակում է ջանքեր գործադրել «Բարսելոնա»-ի դարպասապահի տրանսֆերի ձեռքբերման համար: Մարկ Անդրե Տեր Շտեգենը լիվերպուլցիների ուշադրության կենտրոնում է, և ակումբի ղեկավարները նոր առաջարկ են նախապատրաստել նրան Անգլիայում տեսնելու համար:
Այժմ «Լիվերպուլ»-ը պատրաստ է 20 մլն եվրո վճարել գերմանացի դարպասապահի տրանսֆերի դիմաց, ինչը շուրջ երկու անգամ գերազանցում է նախորդ առաջարկը:
Հիշեցնենք, որ «կապտանռնագույններ»-ին չի բավարարել նախորդ առաջարկը, որը 10,8 մլն եվրո է կազմել: Ընթացիկ մրցաշրջանում Տեր Շտեգենը 21 գոլ է բաց թողել 15 հանդիպումներում:








































