ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Քոալինգա քաղաքի մերձակայքում 33 մայրուղու երկայնքով՝ ճանապարհի երկու կողմում, կարելի է արտասովոր կենդանիների տեսնել: Այդ «մետաղե կենդանաբանական այգին» անցյալ դարի երկրորդ կեսին ստեղծվել է տեղացի նկարչուհի Ջինա Դաքեսյանի կողմից: 1972-ին նա սկսել է նավթի հորատման սարքավորումների վրա նկարել Դիսնեյի աշխարհի կերպարներին և մուլտֆիլմերի հերոսներին:
Երբ նավթարդյունահանող ընկերությունը գործում էր, զվարճալի էր տեսնել, թե ինչպես են երկաթե կենդանիները բարձրացնում և իջեցնում գլուխները՝ մինչ պոմպերը նավթ էին հանում:
1983-ի երկրաշարժից հետո «մետաղե կենդանաբական այգու» «բնակիչները» նորից վերականգնվել են:























































