Դեռևս անցյալ տարի Միշել Օբաման հրատարակել է իր հեղինակած «Աճեցված է Ամերիկայում» գիրքը: Այն այնքան հայտնի է դարձել, որ այժմ ԱՄՆ առաջին տիկինը կանոնավոր կերպով հանդիպում է ընթերցողների հետ և ստորագրություններ բաժանում:
Երեկ Վաշինգտոնի գրախանութներից մեկում Միշել Օբաման իրեն հատուկ սիրալիրությամբ ստորագրել է իր գրքի ևս մի քանի օրինակ, խորհուրդներ տվել առողջ սննդի վերաբերյալ, ինչպես նաև հետաքրքրությամբ լսել նոր առաջարկություններ և բաղադրատոմսեր:
Այս գիրքը երկրում բարձրացրել է այգեգործության մակարդակը: Միշելն իր օրինակով ապացուցել է, թե որքան կարևոր է սեփական բանջարանոցում մշակաբույսեր աճեցնելը, ինչպես նաև սննդակարգում մրգեր և բանջարեղեն կիրառելը:











































