Սիրիայում համացանցն անջատված է մալուխների վնասման պատճառով: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Սիրիայի պաշտոնական ԶԼՄ-ները:
Մասնավորապես, Sana տեղեկատվական գործակալության հաղորդմամբ՝ արդեն շուտով համացանցի հետ կապված խնդիրները կլուծվեն:
Նշենք, որ ըստ ընդդիմության՝ դա իշխանությունների կողմից ծրագրված դիտավորյալ քայլ է, որը նպատակ ունի դժվարացնել տեղեկության փոխանակումն ապստամբների միջև:
Որոշ IT մասնագետներ նույնպես նշում են, որ իշխանությունները կարող են կապ ունենալ խափանումների հետ:








































