Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում «Պարի Սեն Ժերմեն»-ը Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում ընդունեց «Անժե»-ին:
Ֆրանսիայի առաջատարի համար «Անժե»-ն չկարողացավ լուրջ խնդիրներ ստեղծել: Տանտերերը մրցակցի դարպասն ուղարկեցին 5 գնդակ՝ սեփականն ընդունելով միայն մեկը:
Ֆրանսիայի առաջնություն. 22-րդ տուր. ՊՍԺ – «Անժե»՝ 5:1
Գոլերը՝ 32´ Իբրահիմովիչ(1:0), 40´ Լուկաս(2:0), 54´ Վան դեր Վիլ(3:0), 59´ Կապել(3:1), 63´, 66´ Դի Մարիա(4:1, 5:1):









































