Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը խորհրդարանի բացման արարողության ամենամյա ավանդական ելույթում հայտարարել է, որ նախատեսվում է սահմանափակել Միացյալ Թագավորությունում ներգաղթյալների իրավունքները:
Թվարկելով առաջիկա տարում կառավարության հիմնական օրենսդրական ծրագրերը՝ թագուհին ասել է, որ իշխանությունները, մասնավորապես, նախատեսում են թեթևացնել երկրից ներգաղթյալներին արտաքսելու գործընթացը, հատկապես՝ եթե նրանք մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ:
Բացի այդ, իշխանությունները պատրաստվում են ավելացնել տուգանքի չափը այն ընկերությունների նկատմամբ, որոնք աշխատանքի են ընդունում անօրինական ներգաղթյալների:
Խորհրդարանականները նաև նախատեսում են սահմանափակել ներգաղթյալների կողմից Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայութունից օգտվելու հնարավորությունները:








































