«Ատլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն կոչ է արել երկրպագուներին շնորհակալություն հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին` կատարած աշխատանքի համար: Հիշեցնենք` Ֆերգյուսոնն այսօր հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
«Ծափահարե´ք նրան: Ինքը` Ալեքս Ֆերգյուսոնն ավարտում է կարիերան: «Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում աշխատած տարիների ընթացքում մասնագետը անհավանական հաջողություններ է գրանցել: Շնորհավորում եմ»,- գրել է Ֆալկաոն Twitter-ի իր էջում:
Հիշեցնենք` Ֆերգյուսոնը զբաղեցրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը 1986 թվականին: Մինչ այժմ ակումբը 13 անգամ Անգլիայի չեմպիոն է դարձել, 5 անգամ նվաճել է երկրի գավաթը և 2 անգամ` Չեմպիոնների Լիգայի գավաթը:





































