Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն, ով ներկայումս հանդես է գալիս Մյունխենի «Բավարիա»-ում, հայտնել է, որ կարոտում է «արքայական ակումբ»-ը:
««Ռեալ»-ը գերազանց կազմ ունի՝ յուրաքանչյուր գծում 5-ական բարձրակարգ խաղացող: Թիմը կայուն հիմք ունի, համալրված է փորձառու խաղացողներով: Վստահ եմ, որ «արքայական ակումբ»-ը լավ կավարտի մրցաշրջանը, չնայած անհաջող մեկնարկին:
Իհարկե, կարոտում եմ «Ռեալ»-ը: Այնտեղ 5 հիանալի տարի եմ անցկացրել և միշտ զգացել, որ ինձ գնահատում են»,- Marca-ն մեջբերում է Ալոնսոյի խոսքերը:








































