Yahoo!-ի գլխավոր տնօրեն Մարիսա Մեյերը հիասթափվել է Microsoft-ի հետ համագործակցության պայմաններից և ցանկանում է խզել պայմանագիրը Bing որոնողական համակարգի հետ:
Wall Street Journal-ի աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ Yahoo!-ի ղեկավարությունը ենթադրում է, որ որոնողական համակարգի որոնման արդյունքների կիրառումը չի արդարացրել սպասումները:
2013 թ. փետրվարին Մեյերը հրապարակայնորեն իր դժգոհություն է հայտնել համագործակցության արդյունքներից:
«Մեր համաձայնության նպատակներից մեկն է մեծացնել չափաբաժինը շուկայում, այլ ոչ թե չափաբաժիններ փոխանակել միմյանց հետ»,- ասել է նա:
Yahoo!-ի և Microsoft-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը, միայն նշել են, որ մտադիր են շարունակել համագործակցությունը:
Եթե Yahoo!-ն խզի համաձայնագիրը, որի գործողության ժամկետը նախատեսված է 10 տարվա համար, ապա որոնողական ծառայությունների մատակարար կարող է դառնալ Google-ը:










































