Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել միգրացիոն ճգնաժամի հարցերով Թուրքիայի հետ արտահերթ գագաթնաժողով անցկացնել, հայտնում է գերմանական Rheinische Post պարբերականը:
Պարբերականի տվյալներով՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարի վերջին` ծայրահեղ դեպքում փետրվարի սկզբին: Գագաթնաժողովում կարող է համաձայնություն ընդունվել ճգնաժամի կարգավորման և ԵՄ արտաքին սահմաններում անվտանգություն ապահովելու ուղղությամբ:
Պարբերականը նշում է, որ արտահերթ գագաթնաժողով կարող է հրավիրել միայն ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը:












































