ԱՄՆ արևելյան հատվածում առնվազն 9 մարդ է մահացել ավտովթարներից, որոնց պատճառը ձնամրրիկն ու մերկասառույցն են: Այս մասին հաղորդում է Assocaited Press-ը:
Հյուսիսային Կարոլինայում կինը մահացել է ավտոմեքենայի՝ զառիթափից ընկնելու պատճառով: Եվս մեկ կին սառած մայրուղու վրա ճակատային բախման զոհ է դարձել: Նույն նահանգում մահացել է պիկապի անչափահաս ուղևորը. մեքենան բախվել է ավտոքարշակին: Եվս երկու ավտոմեքենաների վարորդների մահվան հանգամանքները հայտնի չեն:
Թենեսի նահանգում բարձր արագությունն ու ճանապարհներին մերկասառույցը հանգեցրել են համանման երկու ավտովթարների և դարձել մարդկանց մահվան պատճառ: Ավտոմեքենաներից մեկն ընկել է 100 մետր բարձրությամբ զառիթափից: Լրջորեն տուժած ուղևորից մի քանի ժամ է պահանջվել այդ ճանապարհը հաղթահարելու և վթարի մասին հայտնելու համար:
Վատ եղանակի պատճառով ևս երկու մահվան ելքով ավտովթարներ են արձանագրվել Վիրջինիա և Կենտուկի նահանգներում:











































