Ուրբաթ օրը նավթի գները շարունակում են ակտիվորեն աճել: Brent տեսակի նավթի գինն մեկ բարելի դիմաց անցել է 32 դոլարի սահմանը` WTI տեսակի նավթից հետո: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով վաճառքի տվյալները:
Brent տեսակի նավթի մարտի մատակարարումների արժեքն ավելացել է 9.45 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 32.02 դոլարի: WTI տեսակի նավթի մարտի մատակարարումները թանկացել են 8.89 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 32.16 դոլարի:








































