Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Իսպանիայի առաջնության առաջիկա տուրի` «Մալագա»-ի դեմ հանդիպումը, տեղեկացնում է abola.pt-ը:
Բրազիլացին մկանային վնասվածք է ստացել ուրբաթ օրը կայացած մարզման ընթացքում:
Կատալոնական ակումբի ներկայացուցիչները կարծում են, որ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չպետք է ռիկսի գնա և վերջինիս թողնի պահեստայինների նստարանին:







































