Իտալական «Միլան»-ի հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին կարիերան կշարունակի «Ռոմա»-ում, տեղեկացնում է Sky Sport Italia-ն:
Ըստ աղբյուրի` ակումբները համաձայնության են հասել 23-ամյա ֆուտբոլիստի վարձակալման շուրջ:
Նշվում է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Ռոմա»-ն պետք է գնի Շարավիի տրանսֆերը:
Վարձավճարի համար «Միլան»-ը կստանա 2, իսկ ամբողջական տրանսֆերը գնելու համար` 13 մլն եվրո:









































