Այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը ավարտում է կարիերան: Ֆուտբոլի աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր ճանաչում են 71-ամյա մասնագետին, կարծիք են հայտնել նրա մասին: Ֆերգյուսոնի մասին իր կարծիքն է հայտնել նաև Կառլո Անչելոտին:
«Կարելի է ասել, որ Ֆերգյուսոնի հետ ծանոթանալուց հետո ես սիրահարվեցի նրան: Քչերն են հասկանում ֆուտբոլն այդպիսի խորությամբ: Ֆերգյուսոնը ստեղծեց ժամանակակից «Յունայթեդ»-ը` թիմ, որն ավելի շատ կարելի է եվրոպական անվանել, քան զուտ անգլիական:
Անկախ նրանից, թե ով է իր զրուցակիցը, Ֆերգյուսոնը երբեք իրեն բարձր չի դասում: Նա երբեք չի հանձնվում, միշտ հաղթանակի է ձգտում, ինչն էլ փոխանցվում է թիմին»,- նշել է Անչելոտին:









































