«Բարսելոնա»-ի 35-ամյա պաշտպան և ավագ Կառլես Պույոլը հերքել է «Միլան» տեղափոխվելու մասին շրջանառվող լուրերը: Նա հունվարին երկարաձգել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը ևս երեք մրցաշրջանով:
Սակայն շրջանառվող լուրերի համաձայն` նա երջանիկ չէ «Բարսելոնա»-ում և ցանկանում է այլ ակումբ տեղափոխվել: Այնուամենայնիվ, Պույոլը հերքել է շրջանառվող լուրերը և մեկնաբանել տեղեկությունները:
««Միլան» տեղափոխությանս մասին շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Ես կենտրոնացած եմ վնասվածքից ապաքինվելու և առաջիկա մրցաշրջանի համար լավ մարզավիճակ ձեռք բերելու ուղղությամբ»,- նշել է Պույոլը:







































