Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանը մշակում է նոր սուպերհամակարգիչ, որը պետք է հազար անգամ ավելի հզոր լինի ներկայիս Tianhe-1A հզոր սուպերհամակարգչից։ Tianhe-1A սուպերհամակարգիչը նախագծվել է Չինաստանի Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանի կողմից։
Tianhe-1A-ի հաշվարկներ անելու արագությունը կազմում է 2.57 պետաֆլոպս (1015 աստիճան վայրկյանում): Այդ ցուցանիշով նա 2010 թվականին ճանաչվել է իր դասի ամենաարագ գործող համակարգիչը։
Սուպերհամակարգիչների ազգային կենտրոնի ներկայացուցիչ Մեն Սյանֆեյն այսօր հայտարարել է, որ նոր սուպերհամակարգչի նախատիպը կցուցադրվի 2017 կամ 2018 թվականներին։ Ակնկալվում է, որ նրա գործելու արագությունը կկազմի վայրկյանում 1018 աստիճան։









































