Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մեկնաբանել է տեղափոխությունը Մոսկվայի «Սպարտակ»-ից թուրքական «Բեշիկթաշ»։
« «Բեշիկթաշ» տեղափոխությունից հետո կես տարով վարձավճարով կտեղափոխվեմ «Ռայո Վալեկանո», որպեսզի այնտեղ ունենամ բավարար խաղաժամանակ։ Իսկ ամռանը Թուրքիա կվերադառնամ՝ ավելի ուժեղ խաղացողի կարգավիճակում։
«Բեշիկթաշ»-ը հետաքրքրվում էր իմ ծառայություններով, երբ դեռ ծնկի խաչաձև կապանների վնասվածք չէի ստացել։ Իսկ երբ «Սպարտակ»-ում որոշեցին, որ ավելի լավ է խզել պայմանագիրը, «Բեշիկթաշ»-ից ստացվեց նոր առաջարկ»,- հայտարարել է Օզբիլիսը։









































