Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին ապաքինվել է վնասվածքից ու պատրաստ է Իսպանիայի Լա Լիգայի 21-րդ տուրում կայանալիք «Մալագա»-ի հետ առաջիկա խաղին։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն։
Մեսսին մկանային թեթև վնասվածք էր ստացել Բիլբաոյի «Ատլետիկ»-ի հետ խաղում (6:0)։ Արդյունքում, նա բաց թողեց «Ատլետիկ»-ի հետ գավաթային խաղը, որը նույնպես ավարտվեց կատալոնական ակումբի հաղթանակով (1:2):
«Բարսելոնա»-ն «Մալագա»-ի հետ հանդիպելու է հունվարի 23-ին՝ մրցակցի հարկի տակ։









































