Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին ողջունել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի համատեղ որոշումը՝ կիրառել բոլոր հնարավորությունները Սիրիայի կառավարությանը և ընդդիմությանը բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«Այս ամբողջ ընթացքում սա առաջին հուսադրող նորությունն է այդ դժբախտ երկրի մասին: Մոսկվայում արած հայտարարությունն առաջին քայլն է դեպի առաջ: Այնուամենայնիվ, դա միայն առաջին քայլն է»,- ասել է Բրահիմին:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Բանակցությունների ընթացքում Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են խրախուսել Սիրիայի կառավարությանը և ընդդիմությանը՝ երկխոսության ձգտում առաջացնելու համար: Այս նպատակով որոշում է կայացվել մայիսի վերջին հրավիրել միջազգային համաժողով:









































