Հայաստանի գավաթը նվաճելուց հետո «Փյունիկի» ավագ Դավիդ Մանոյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով.
«Ուրախ եմ երրորդ անգամ գավաթը նվաճելու համար: Շատ դժվար խաղ էր:
«Շիրակն» արժանի հակամարտություն ցույց տվեց: Մեր կազմում զգացվեց, որ երիտասարդ ֆուտբոլիստներ են խաղում, ովքեր շատ փորձ չունեին: Կարելի է ասել, որ այսօր հաջողությունն ուղեկցեց մեզ:
«Շիրակը» շատ իրական պահեր ուներ, որ կարող էր իրացնել: Եթե նրանց հաջողվեր գոլ խփել, մեզ համար շատ դժվար կլիներ խաղալը: Բայց երևի այս անգամ բախտը մեր կողմն էր:
Ինչ վերաբերում է վնասվածքիս, այդ մասին արդեն չէի էլ հիշում, այս խաղից առաջ ընդամենը 2 օր էի մարզվել 5 շաբաթ դադարից հետո, ինչը բնականաբար չէր կարող չանդրադառնալ մարզավիճակիս վրա»:
Լուսանկարը՝ «Փյունիկ»-ի պաշտոնական կայքի:









































