ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգում սենատոր Բերնի Սանդերսը նախագահական ընտրապայքարում դեմոկրատների շրջանում շրջանցել է Հիլարի Քլինթոնին 9 տոկոսով: Այս մասին հաղորդում է ABC News-ը` վկայակոչելով հարցմանը:
Համաձայն հարցման` Սանդերսն իր ակտիվում ունի ձայների 41 տոկոսը, իսկ Քլինթոնը` 32: Ընտրապայքարի մեկնարկից ի վեր դա Քլինթոնի նկատմամբ Սանդերսի ամենամեծ առավելությունն է:
Նշվում է, որ դեռևս ընտրապայքարին պաշտոնապես չմիացած ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը տվյալ պահին ունի ընտրողների ձայների 16 տոկոսը:











































