Պակիստանցի ընդդիմադիր և նախկին մարզիկ Իմրան Խանը լուրջ վնասվածքներ է ստացել՝ նախընտրական ցույցի ժամանակ բեմից ընկնելու հետևանքով: Խանը թիկնապահների հետ բարձրացել է բեմահարթակ, պատրաստվել է ելույթ ունենալ, սակայն սայթաքել է և ընկել, հաղորդում է Vesti-ն:
Ընդդիմադիրև գործիչը տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկների խոսքերով՝ նա այնտեղ ստիպված կլինի անցկացնել մի քանի օր: Պակիստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են մայիսի 11-ին: Հայտնի չէ՝ արդյո՞ք Խանը կկարողանա շարունակել քարոզարշավը:
Նրա գլխավոր հակառակորդը՝ Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆն, ի նշան համերաշխության, նույնպես դադարեցրել է քարոզարշավը և շուտափույթ առողջություն է մաղթել նրան:











































