«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան անձամբ խնդրել է թիմի դարպասապահ Վիկտոր Վալդեսին հանդես գալ կատալոնական ակումբում ևս մեկ մրցաշրջան:
Այդպիսով` «Բարսելոնա»-ն ստիպված չի լինի ամռանը նոր դարպասապահ փնտրել:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ լրանալու է 2014 թվականի հունիսի 30-ին: Նա հայտարարել էր, որ ցանկանում է շարունակել կարիերան այլ ակումբում:










































