Բելգիայի ոստիկանությունը 2 մարդու է ձերբակալել նոր խուզարկությունների արդյունքում, որոնք Փարիզում նոյեմբերյան ահաբեկչությունների հետ կապված՝ կատարվել են չորեքշաբթի և հինգշաբթի Բրյուսելի ներգաղթյալների Մոլենբեք շրջանում: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով թագավորության դաշնային դատախազությանը:
«Մեկ մարդ ձերբակալվել է Գենթի մայրուղում խուզարկությունների ժամանակ: Խոսքը Բելգիայի քաղաքացի՝ 1986 թ. ծնված Զաքարիա Ժ-ի մասին է: Երկրորդ մարդը ձերբակալվել է Իսիդոր Թեյլրինքի փողոցում խուզարկությունների ընթացքում: Խոսքը Մարոկկոյի քաղաքացի՝ 1981 թ. ծնված Մուստաֆա Ե.-ի մասին է: Նրանք ձերբակալվել են (Փարիզում ահաբեկչությունների) գործով անցնող տարբեր մարդկանց հետ ենթադրյալ կապերի առնճությամբ»,- ասվում է դատախազության հայտարարության մեջ: Դրանում նշվում է, որ խուզարկությունների ժամանակ զենք և պայթուցիկ չի հայտնաբերվել:








































