Չիլիում նավատորմի 2 նախկին սպաների մեղավոր են ճանաչել Ավգուստո Պինոչետի ռազմական խունտայի տարիներին անգլո-չիլիացի քահանա Մայքլ Վուդվարդի առևանգման մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ձերբակալվածներին դատապարտել են 3 տարվա ազատազրկման, որը նրանք կանցկացնեն տնային կալանքի տակ:
Ձախակողմյան հայացքների տեր Վուդվարդը ծնվել է Չիլիում, սակայն մեծացել է Մեծ Բրիտանիայում: Համարվում է, որ 1973թ.-ին նրան առևանգել են, կտտանքների ենթարկել և սպանել, սակայն մարմինն այդպես էլ չի հայտնաբերվել:











































