Մեծ Բրիտանիայի գանձապետարանի կանցլերը պաշտոնապես ԱՄՀ ղեկավարի պաշտոնի թեկնածու է առաջադրել ԱՄՀ գործող ղեկավար Քրիստին Լագարդին՝ հայտնում է Financial Times-ը։
Նա Լագարդին առաջադրել է պաշտոնի համար թեկնածուների առաջադրման մեկնարկից անմիջապես հետո։
Լագարդի լիազորությունները լրանում են 2016 թվականի հուլիսի 5-ին։
Պարբերականը նշում է, որ առավել հավանական է՝ Լագարդի մանդատը երկարացվի 5 տարով, քանի որ նա լայն աջակցություն է վայելում։











































