Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարիերան կշարունակի թուրքական «Բեշիկթաշ»-ում, տեղեկացնում է NTV Spor-ը:
Հաղորդվում է, որ հայազգի կիսապաշտպանը թուրքական ակումբի հետ 4,5 տարվա պայմանագիր կկնքի:
Հավելենք, որ Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված էին լեհական «Լեգիա»-ն և Կրասնոդարի «Կուբան»-ը:








































