Haber Turk թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը համացանցն անվճար կդարձնի աղքատների համար։ Համապատասխան նախաձեռնությամբ հանդես է եկել ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարարությունը։
Նախարարության ղեկավար Սեմա Ռամազանօղլուն հայտարարել է, որ առաջիկա օրերին «Անվճար համացանց աղքատ ընտանիքների համար» օրինագիծը կհաստատվի խորհրդարանի կողմից։ Դրա նպատակներից մեկը հանրապետության տարածքում համացանցի հնարավոր տարածումն է։
Ռամազանօղլուն մանրամասնել է, որ անվճար համացանցից կօգտվեն այն ընտանիքները, որոնց եկամուտը ցածր է նվազագույն մակարդակից։ Թուրքիայում կապի գները թանկ են։ Մալուխով համեմատաբար արագ համացանցից օգտվելու համար պետք է ամսական վճարել մոտ 30-50 դոլար։








































