Վրաստանի ուղղիչ գաղութներում բանտարկյալների թիվը վերջին տարվա ընթացքում նվազել է 57.2 տոկոսով: Այս մասին հաղորդում է պատիժն իրականացնելու և իրավաբանական օգնության հարցերով նախարարության մամլո ծառայությունը:
«2013 թ. մայիսի 6-ի տվյալներով` երկրի ուղղիչ հաստատություններում գտնվել է 10 հազար 114 բանտարկյալ: 2012 թ. մայիսի 6-ի տվյալների համեմատ` այդ ցուցանիշը նվազել է 57.2 տոկոսով»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում:
2013 թ. մայիսի 6-ի տվյալներով` ներման արդյունքում Վրաստանի ուղղիչ հաստատությունները լքել է 8 հազար 625 բանտարկյալ, այդ թվում՝ 175 քաղբանտարկյալ:







































