Համաձայն Save the children միջազգային կազմակերպության հարապարակած զեկույցի՝ Հյուսիսային Եվրոպայի երկրները «ամենաբարենպաստն են» մայրության համար:
176 երկրներում իրականացված հետազոտության ընթացքում հաշվի են առնվել 5 գործոն՝ մայրերի մահացության հավանականությունը, մինչև 5 տարեկան երեխաների մահացության հավանականությունը, կանանց կրթության մակարդակը, ազգի սոցիալական վիճակը, կանանց դերը երկրի քաղաքական կյանքում:
Եվ ասյպես, 2013 թ. այս ցուցակը գլխավորում են Հյուսիսային Եվրոպայի երկրները: Առաջին տեղերն են զբաղեցնում Ֆինլանդիան, Շվեդիան, Նորվեգիան, Իսլանդիան, իսկ առաջին տասնյակում են հայտնվել Նիդեռլանդները, Դանիան, Իսպանիան, Բելգիան, Գերմանիան և Ավստրալիան:









































