Հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը, ով հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, շարունակում է հաջող ելույթն Ավստրալիայի 2016թ․ բաց առաջնությունում։
Երկրորդ շրջանում նա 6։4, 6։4 հաշվով պարտության է մատնել Ճապոնիայի ներկայացուցիչ Կուրումի Նարային։ Հանդիպումը տևել է 1 ժամ 25 րոպե։
Չորրորդ շրջան դուրս գալու համար Գասպարյանը պայքարելու է ղազախ թենիսիստուհի Յուլիա Պուտինցևայի հետ։